Կենդանիների վեճը

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը

ամենից շատ ինձ է սիրում: – Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա

համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ

բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո

էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր

անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի,

նա ինչպե՞ս կարող էր ապրել: – Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում,

այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես

եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն

մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե

սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ,

բոլորը քաղցած կկոտորվեն: – Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո

լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր

տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն

ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող

ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է

սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…

Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել

սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց

մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ

էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն

բառարանի օգնությամբ:

Արոր – գյուղատնտեսական գործիք

Տափան – գործիք

Լծել – կենդանուն կապել սայլին

Ջաղաց – տեղ

Գերդաստան – ընտանիք

Խնոցի – կարագ հարելու փայտե աման

          Ուրանալ – չճանաչել

          Երախտագետ – շնորհակալ մարդ

2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

Կենդանիների տերը բարի և խելացի մարդ էր։ Նա հասկանում էր, որ բոլոր կենդանիներն էլ կարևոր են և օգտակար։

3. Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ:

«Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»։

4. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

Ես հավանեցի շանը, որովհետև նա երախտագետ էր և չէր ուրանում կովի լավությունը։

5. Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր

  1. բլոգումդ:Կատուները տնային կենդանիներ են, որոնք մարդուն ընկերակցում են հազարավոր տարիներ։
  2. Կատուները շատ լավ են տեսնում մթության մեջ։
  3. Նրանք լսում են նույնիսկ շատ թույլ ձայներ։
  4. Կատուների բեղերը օգնում են հասկանալ՝ արդյոք կանցնե՞ն նեղ տեղերով, թե ոչ։
  5. Կատուները օրական կարող են քնել 12–16 ժամ։
  6. Նրանք շատ մաքուր կենդանիներ են և հաճախ լիզում են իրենց մորթին։
  7. Կատուները կարող են բարձր ցատկել և արագ վազել։
  8. Յուրաքանչյուր կատվի քթի նախշը յուրահատուկ է, ինչպես մարդու մատնահետքը։
  9. Կատուները շփվում են «մյաու» ձայնով և մարմնի շարժումներով։
  10. Կատուները սիրում են խաղալ և որսալ փոքրիկ միջատներ կամ խաղալիքներ։

Տաս փաստ կատուների մասին

  1. Կատուները տնային կենդանիներ են, որոնք մարդուն ընկերակցում են հազարավոր տարիներ։
  2. Կատուները շատ լավ են տեսնում մթության մեջ։
  3. Նրանք լսում են նույնիսկ շատ թույլ ձայներ։
  4. Կատուների բեղերը օգնում են հասկանալ՝ արդյոք կանցնե՞ն նեղ տեղերով, թե ոչ։
  5. Կատուները օրական կարող են քնել 12–16 ժամ։
  6. Նրանք շատ մաքուր կենդանիներ են և հաճախ լիզում են իրենց մորթին։
  7. Կատուները կարող են բարձր ցատկել և արագ վազել։
  8. Յուրաքանչյուր կատվի քթի նախշը յուրահատուկ է, ինչպես մարդու մատնահետքը։
  9. Կատուները շփվում են «մյաու» ձայնով և մարմնի շարժումներով։
  10. Կատուները սիրում են խաղալ և որսալ փոքրիկ միջատներ կամ խաղալիքներ։

Classwork, ex. 1, page 60

1.answer-պատասխան
2.write-գրել
3.sit-նստել
4.read-կարդալ
5.listen-լսել
6.colour-գունավորել

Փետերվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Գրքի տոնի առիթով միայն չորս սովորող էր գիրք բերել։ Նրանցից ամեն մեկը դասարան էր բերել 12 գիրք։ Ինը գիրք էլ բերել էր դասվարը։ Քանի՞ գիրք էին հավաքել դասարանում:

Լուծում 14×2=48 48+9=57 Պատասխան՝

2. Դպրոցի միջանցքում մեկ շարքով 28 դիմակ էր դրված։ Եկան առաջին դասարանցիները և վերցրին ամեն երրորդ դիմակը։ Հետո եկան երկրորդ դասարանցիները և մնացած դիմակներից վերցրին ամեն երրորդ դիմակը։ Նրանցից հետո եկան երրորդ դասարանցիները և վերցրին մնացածից ամեն երրորդ դիմակը։ Դրանից հետո քանի՞ դիմակ մնաց շարքում։

Լուծում 28-9-4=9 Պատասխան՝9

3. Մարմնամարզության պարապմունքին 48 սովորող կանգնած էր չորս շարքով։ Մարզասրահ մտան էլի երեք աղջիկ և կանգնեցին առաջին շարքում։ Հետո եկան երեք տղա և կանգնեցին չորրորդ շարքում։ Քանի՞ սովորող եղավ մարզասրահում։

Լուծում 48+3+3=54 Պատասպան՝ 54 

4. Կարինեի ծննդյան օրը մարտի 28-ին է։ Անահիտի ծննդյան օրը մեկ շաբաթ հետո է։ Ե՞րբ է Անահիտի ծննդյան օրը։

Ապրիլի 4

5. Տուփերից ամեն մեկում տեղավորվում է 5 խաղալիք։ Ամենաքիչը քանի՞ տուփ է հարկավոր 20 խաղալիք տեղավորելու համար։

Լուծում 20:5=4 Պատասխան՝4

6. Հայկը քայլում էր հոր ձեռքը բռնած։ Երբ հայրը անում էր երեք քայլ, Հայկը անում էր հինգ քայլ։ Դպրոցի դռնից մինչև ցայտաղբյուր հասնելու համար հայրը կատարեց 15 քայլ։ Քանի քայլ կատարեց Հայկը։

Լուծում 15:3=5 Պատասխան՝ 5

7.Առաջին դասարանում կա 20 սովորող։ Նախաճաշին առաջին դասարանցիներին խնձորներ տվեցին։ Երեք սովորողներից ամեն մեկը կերավ երեք խնձոր։ Երկու սովորողներից էլ ամեն մեկը կերավ երկու խնձոր։ Մնացածից ամեն մեկը կերավ մեկ խնձոր։ Քանի՞ խնձոր կերան բոլոր առաջին դասարանցիները միասին։

Լուծում 1) 3×3=9 2)2×2=4 3)20-5=15 4)15+9+4=28 Պատասխան՝ 28

8. Մայրիկների տոնին ընդառաջ Անին պատրաստեց 2 բացիկ։ Ամեն բացիկի վրա նկարեց  3 ծաղիկ։ Ամեն ծաղկի վրա փակցրեց 4 թղթե սրտիկ։
Քանի՞ սրտիկ փակցրեց Անին:

Լուծում 6×4=24 Պատասխան `24

9. Անբան Հուռին մեկ օրում ծամում է 3 տուփ ծամոն։ Քանի՞ տուփ ծամոն կծամի մեկ շաբաթում։

Լուծում 7×3=21 Պատասխան`21

10. Քաջ Նազարն ամեն հարվածով սատկացնում էր կենդանի ճանճերի կեսին։ Երկու հարվածից հետո մնաց 6 կենդանի ճանճ։ Քանի՞ ճանճ էր եղել սկզբում։

Լուծում 1)6×2=12 2)12×2=24 Պատասխան`24

Моя семья

Меня зовут Алиса. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня большая семья. У меня есть папа, мама, брат, сестра, бабушка, дедушка. Моего папу зовут Артур, маму — Лена. Мои родители работают. Это мои дедушка и бабушка. У дедушки
большие уши, а у бабушки большие глаза. Они не работают. Это мой младший брат. Его зовут Глеб. Ему 2 года. Он похож на дедушку. Мою сестру зовут Диана. Она умная и весёлая. Ей 5 лет. Она очень любит играть. Я очень люблю свою семью!

Вопросы и задания

  1. Как зовут девочку? девочку зовут Алиса

  1. В каком классе учится девочка? девочка учится в третьем классе

  1. Напиши о своей семье.Меня зовут Алвард. мне 9 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня маленькая семья. У меня есть мама, папа, брат. Моего папу зовут Гурген, маму-Оля. Мои родители работают. Это мой старший брат. Его зовут Саргис. Ему 11 лет он похож на маму. Он любит играть в футбол. Я очень сильно люблю свою семью.

Տաս փոստ ծիծեռնակի մասին

1.Ծիծեռնակները չվող թռչուններ են։

2.Աշնանը նրանք թռչում են տաք երկրներ։

3.Գարնանը վերադառնում են Հայաստան։

4.Նրանք սնվում են միջատներով։

5.Ծիծեռնակները արագ են թռչում։

6.Նրանց պոչը մկրատի նման է։

7.Նրանք բույն են պատրաստում կավից։

8.Սիրում են ապրել մարդկանց տների մոտ։

9.Ծիծեռնակը համարվում է գարնան նշան։

10.Ծիծեռնակները օգտակար թռչուններ են, քանի որ ոչնչացնում են միջատներ։

Ծիծեռնակին

Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան



Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ – մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։


Հարցեր և առաջադրանքներ

Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
Բանաստեղծության մեջ ծիծեռնակը գեղեցիկ և սիրուն է։
Նա ունի սևիկ-մևիկ աչիկներ և մկրատաձև պոչիկ։
Նա թեթև է, արագ և ազատ է թռչում։

Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
Ծիծեռնակը գալիս է կապուտակ ծովի վրայով։
Նա թռչում է թեթև թևերով։
Նա գալիս է գարնան շնչով և երգով։


Ինչպես ես հասկանում.
Դու կապուտակ ծովով արի -Թեթև, թեթև թևով արի,
Գարնան շնչով կանչով արի -Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ,
տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

Ծիծեռնակները չվող թռչուններ են։

Աշնանը նրանք թռչում են տաք երկրներ։

Գարնանը վերադառնում են Հայաստան։

Նրանք սնվում են միջատներով։

Ծիծեռնակները արագ են թռչում։

Նրանց պոչը մկրատի նման է։

Նրանք բույն են պատրաստում կավից։

Սիրում են ապրել մարդկանց տների մոտ։

Ծիծեռնակը համարվում է գարնան նշան։

Ծիծեռնակները օգտակար թռչուններ են, քանի որ ոչնչացնում են միջատներ։

Հորինի՛ր.

Մի օր փոքրիկ տղան կանգնած էր պատուհանի մոտ և սպասում էր գարնանը։
Հանկարծ նա տեսավ ծիծեռնակին։
Ծիծեռնակը թռչում էր բարձր ու երգում էր։
Տղան ուրախացավ և ասաց.
— Բարի գալուստ, սիրուն ծիծեռնակ, դու գարուն բերեցիր։

Այդ օրվանից բակը լցվեց արևով և ծաղիկներով։

    Classwork

    0-zero, zero, zero , zero, zero, zero, zero, zero, zero, zero, zero, zero, zero, zero,
    1-one, one, one, one, one, one, one, one, one, one, one, one, one, one, one,
    2-two, two, two, two, two, two, two, two, two, two, two, two, two, two, two, two,
    3-thre, three, three, three, three, three, three, three, three, three, three, three, three, three,
    4-four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four, four,
    5-five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five, five,
    6-six, six, six, six, six, six, six six, six, six, six, six, six, six, six,
    7-seven, seven, seven, seven seven, seven seven, seven seven,
    8- eight, eight, eight eight eight eight eight eight eight eight eight eight eight eight eight eight
    9-nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine, nine,
    10-Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten, Ten,
    11-Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven, Eleven,
    12-Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve, Twelve,
    13-thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen, thirteen,
    14-fourteen, fourteen, fourteen, fourteen, fourteen, fourteen, fourteen, fourteen, fourteen, fourteen,
    15-fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen, fifteen,
    16-sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen, sixteen,
    17-seventeen, seventeen, seventeen, seventeen, seventeen, seventeen, seventeen, seventeen, seventeen,
    18-eighteen, eighteen, eighteen, eighteen, eighteen, eighteen, eighteen, eighteen, eighteen, eighteen,
    19-nineteen, nineteen, nineteen, nineteen, nineteen, nineteen, nineteen, nineteen, nineteen, nineteen,
    20-twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty, twenty,

    Մանուկն ու ջուրը

    Մանուկն ու ջուրը

    Հովհաննես Թումանյան

    Ամպոտ սարեն ուրախ ձենով

    Ջուր է գալիս, անցնում շենով։

    Մի թուխ մանուկ դուրս է վազել,

    Ձեռքն ու երես պաղ լըվացել,

    Լըվացել է ձեռքն ու երես,

    Ու դարձել է՝ խոսել էսպես.

    — Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,

    Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

    — Ես էն սարեն կուգամ մըթին,

    Որ հին ու նոր ձյունն է գլխին։

    — Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.

    Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

    — Ես էն առուն կերթամ զվարթ,

    Ուր ափերն են շուշան ու վարդ։

    — Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.

    Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

    — Ես էն այգին կերթամ դալար,

    Որ տերն է ժիր մեջն այգեպան։

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Գտի՛ր հետևյալ բառերի

    մանուկ – երեխա
      դալար – կանաչ

    Բ. Հականիշները
      ժիր – ծույլ
      պաղ – տաք

    2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

    — Ես էն սարեն կուգամ մըթին,

    Որ հին ու նոր ձյունն է գլխին։3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը

    Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:

    . Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:Ես գետի մեջ խաղում էի ընկերներիս հետ։ Հանկարծ ընկա ձկնորսի ուռկանը։ Շատ էի վախեցել։ Ես խնդրեցի մարդուն, որ ինձ ազատի։ Նա բարի էր և ինձ բաց թողեց։ Երեք տարի հետո ես օգնեցի նրան և նրա կնոջը, որ Հրեշը նրանց չվնասի։ Բարին միշտ վերադառնում է։