Կոմիտաս
Մաս 1
Փոքր Սողոմոնը մանկուց էլ բնավորությամբ առույգ էր, բարի, մտքերը` երգերի մեջ: Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում: Երբեմն պատահում էր, որ փողոցի տղաները Սողոմոնին նեղացնում էին, բայց նա ուներ ինքնապաշտպանության հիանալի միջոց, նա երգում էր։ Շուտով Սողոմոնի ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը։ Նրանք այլևս չէին նեղացնում Սողոմոնին: Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում, երեկոյան տուն էր մտնում ու դիմում տատին.
– Մե՛ծ մայր, ինծի չհարցուցի՞ն:
– Բա չհարցուցի՞ն, – պատասխանում էր կատակասեր բարի տատը. (նա գիտեր թոռան սիրած պատասխանը), – փադիշահը քեզ հարցուց, մեծ սուլթանը քեզ հարցուց, Ռուսիո թագավորն ալ քեզ հարցուց։ Իրար ժպտում էին և վայելում աղքատիկ ընթրիքը։ Ծնողների մահից հետո ամենահարազատ, ամենասրտամոտ մարդը Մարիամ տատն էր, որ այնքա՛ն, այնքան բան է տվել փոքրիկ Սողոմոնին… «Հասկացա՞ր, թոռնի՛կս, – սովորեցնում էր Մարիամ տատը, – ուրեմն ես նենե չեմ, մարե եմ, հայերեն ես կլինեմ մարե։ Չմոռանաս, դրսում՝ ուրիշների մոտ, ինձ մարե չասես, չի կարելի։ Մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե»: Հետո ավելացնում էր. «Թոռնի՛կս, հասկացա՞ր, մենք հայ ենք, մարեի լեզվով կլինենք` հայ»։ Էլ ի՞նչ էր թաքուն սովորեցրել տատը… Շատ ու շատ բան` հայ, հայրիկ, հայրենիք, Հայաստան… Բայց նա էլ մահացավ…
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնայինբառարանի օգնությամբ բացատրի՛ր:
փադիշահ – թագավոր
սուլթան – թագավոր
մարե – մայր
- Ինչպե՞ս էր Սողոմոնը պաշտպանվում, երբ փողոցի տղաները նեղացնում էին նրան։ Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Սողոմոնը երգում էր։ Սողոմոնը պաշտպանվում էր երգելով.
Երբեմն պատահում էր, որ փողոցի տղաները Սողոմոնին նեղացնում էին, բայց նա ուներ ինքնապաշտպանության հիանալի միջոց, նա երգում էր։
- Տեքստում ընդգծի՛ր այն հատվածը, որտեղ նկարագրված է, թե ինչպես էր Սողոմոնի երգն օգնում նրան շփվել ուրիշների հետ։
Շուտով Սողոմոնի ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը։ Նրանք այլևս չէին նեղացնում Սողոմոնին
- Ինչո՞ւ է կարևոր, որ Սողոմոնը սովորում էր հայրենի լեզուն և արժեքները փոքր հասակից։
Որովհետև լեզուն ու արժեքները պահում են ազգը։ Եթե փոքրուց սովորի, չի մոռանա։ Դա օգնում է միշտ հիշել, որ հայ է։
- Երեք նախադասությամբ նկարագրի՛ր Մարիամ տատի դերը Սողոմոնի Կյանքում և նրա սովորեցրած կարևորագույն դաերը։
Մարիամ տատը շատ սիրում էր Սողոմոնին։ Նա նրան սովորեցրեց մայրենի լեզուն։ Տատը սովորեցրեց, որ պետք է հիշել, թե ով ես ու որտեղից ես։