ՎԱՏ ԸՆԿԵՐ

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տես,

Բայց մեջներին չկար աղվես

Էնտեղ մեկն էլ

Մի պառավ գել

Ասավ. — Արքա՜ ,

Ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը՝

Հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը,

Քեզ չի հարգել,

Տե՜ս, չի եկել:

Ցավը թողած՝

Արքան գոռաց,

Թե՝ հա՜ թռեք,

Էն ըմբոստին

Ոտս բերեք:

Հինգ, վեց

Գազան

Ելան հասան,

Էն աղվեսին

Մի կերպ գտան,

Պատճառն ասին,

Բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռա՜ծ…

— Ասեմ ձեռաց,-

Աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ,

Խնդիրս առ,

Որ լսեցի՝ դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա՜ էստեղը,

Հա՜ էնտեղը,

Վերջը գտա

Ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը՝ շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ,

Կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը,

Անցավ դողը,

Մեջտեղ գնաց

Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը:

Մռնչալ -բարձր ձայն հանել

Ատյան – թագավորի խորհուրդ, դատարան

Զրպարտել – կեղծ մեղադրել

Վեհափառ – մեծ իշխան, բարձր տեր

Ըմբոստ – անհնազանդ, հակառակվող

2․ Ինչի՞ց էր տառապում առյուծ արքան:Առյուծ արքան տառապում էր կողի ցավից։

3․ Ո՞վ մեղադրեց աղվեսին, որ չի եկել:Մի պառավ գայլ մեղադրեց աղվեսին։

4․ Ի՞նչ դեղ առաջարկեց աղվեսը արքայի ցավի համար:Աղվեսը առաջարկեց գելի միսը և մորթին՝ որպես դեղ։

5․ Բնութագրի՛ր առյուծին, գալին, աղվեսին:

Առյուծը ուժեղ, բայց միամիտ էր։

Գայլը չարախոս և նախանձ էր։

Աղվեսը խելացի և խորամանկ էր։

6․ Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին:  Չհավատա ամեն ասվածին և լսի բոլոր կողմերը, հետո որոշի։

Друзья

Друзья

Пингвин Поли мечтал найти себе друга. Он поплыл на льдине и попал на остров. Там он познакомился с морским котиком по имени Мурик. Они сразу подружились. Поли учил Мурика плавать, а Мурик показал, как надо ловить рыбу. Теперь они лучшие друзья.

друзья — ընկերներ

поплыл — լողաց

льдина — սառցաբեկոր

остров — կղզի

морской котик — ծովային փոկ

подружились — ընկերացան

познакомился — ծանոթացավ

плавать — լողալ

ловить рыбу — ձուկ բռնել

Вопросы

  1. Как звали пингвина? Поли
  2. На чем поплыл Поли до острова? льдине
  3. Кто такой Мурик? морской котик\тюлень
  4. Чему учил Поли Мурика? плавать
  5. Кто умел ловить рыбу? мурик

Պառավի խուլ այծերը


    Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։Այծատերը երկար մտածեց, ինչու էր վիճել վար անողի հետ։ Մի օր նստած էր այծերի կողքին, երբ թվաց՝ թե իր այծերը ինչ-որ բան են բաբախում։ Նա չլսեց հստակ, բայց կարծեց, թե ասում են.
  — Հաշտվի՛ր, տեր, հաշտվի՛ր…
  Այծատերը ժպտաց ու ասաց.
  — Հա, ճիշտ եք, ես էլ եմ մեղավոր։ Վաղը կգնամ ու կասեմ՝ «Ների՛ր, ախպե՛ր»։
  Այդպես էլ արեց։ Հաջորդ օրը գնաց արտավայր և ձեռքը մեկնելով ասաց.
  — Բարի լույս, ախպե՛ր։ Ես էի սխալվել։
  Վար անողը ժպտաց։ Երկուսն էլ ծիծաղեցին, ու այծերը ուրախ խռմփացին՝ կարծես ասում էին՝ «Լավ եք արել»։

Խուլի այծերը

Խուլի այծերը

Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես-դեն` այծերը գտնելու:
 Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս և հարցնում է.
 -Բարի աջողում, ապե՛ր, այծերս չե՞ս տեսել:
 -Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով՝ պատասխանում է վար անողը:
 Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
 -Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
 Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
 – Շնորհակալ եմ, ախպե՛ր, այծերս գտա. առ՝ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
 – Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,֊ զարմանալով ասում է արտավար խուլը:
 – Ի՞նչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես՝ մյուս այծերից տվողը չեմ:
 – Չէ՛, ես չեմ կոտրել, ֊ բարկացած ասում է մեկը:
 – Չէ՛, ես է՛ս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա՝ նրան, նա՝ սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

-Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես է՛դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
 – Ա՛յ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել, ասում է, թե՝ այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
 
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, -պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի էն անզգամ հարսը տանն է՝ ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:
 

արտավար-արտ վարող
 քյոխվա– գյուղի մեծահարուստ ղեկավար, գյուղապետ
 խնդիր-այստեղ՝ խնդրանք
 Հարցեր և առաջադրանքներ

1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
 – Խուլը կորցնում է այծը։

-Խուլը կորցնում է այծերը։

Խուլը գտնում է վար անողին։

Վար անողը չի լսում նրան և պատասխանում է ուրիշ բան։

Այծատերը գտնում է այծերը և բերում է վար անողի մոտ։

Նրանք չեն հասկանում միմյանց և սկսում են վիճել։

Գնում են քյոխվի մոտ, բայց հանդիպում են խուլ պառավի։

2. Այծատերի անունից պատմի՛ր մինչև նրա և վար անողի կռվելը:

Մի օր այծերս կորան:Մի օր այծերս կորան։ Գնացի որոնելու, հանդիպեցի մի մարդուն։ Հարցրի՝ այծերս չե՞ս տեսել։ Նա ձեռքը մի կողմ տարավ։ Ես էլ գնացի էն կողմը և գտա այծերս։ Շատ ուրախացա ու բերեցի նրան, որ շնորհակալություն ասեմ։

3. Վար անողի անունից պատմի՛ր այդ հատվածը:
 Վար էի անում: Վար էի անում։ Մոտեցավ մի մարդ և մի բան ասաց։ Ես չլսեցի ինչ ասաց ու ասեցի՝ լավ է այսպես ցանեմ։ Հետո տեսա՝ եկել է, մի այծ է բերում, ասում է՝ պոզը կոտրածն է։ Չհասկացա՝ ինչու։

4. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։ Այծատերը գտնում է այծերը և ուրախանում է:

5. Շարունակի՛ր հորինել:
    Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։Այծատերը երկար մտածեց, ինչու էր վիճել վար անողի հետ։ Մի օր նստած էր այծերի կողքին, երբ թվաց՝ թե իր այծերը ինչ-որ բան են բաբախում։ Նա չլսեց հստակ, բայց կարծեց, թե ասում են.
  — Հաշտվի՛ր, տեր, հաշտվի՛ր…
  Այծատերը ժպտաց ու ասաց.
  — Հա, ճիշտ եք, ես էլ եմ մեղավոր։ Վաղը կգնամ ու կասեմ՝ «Ների՛ր, ախպե՛ր»։
  Այդպես էլ արեց։ Հաջորդ օրը գնաց արտավայր և ձեռքը մեկնելով ասաց.
  — Բարի լույս, ախպե՛ր։ Ես էի սխալվել։
  Վար անողը ժպտաց։ Երկուսն էլ ծիծաղեցին, ու այծերը ուրախ խռմփացին՝ կարծես ասում էին՝ «Լավ եք արել»։

Ինչո՞ւ է երկինքը կապույտ ☁️

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև,  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու` ինչու է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին, երկինքը սև  է երևում: Պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր. 

մանրէներ – շատ փոքր կենդանի օրգանիզմներ, որոնք չենք տեսնում աչքով

ճառագայթներ – արևի լույսի շողեր

մթնոլորտ – Երկիրը շրջապատող օդի շերտեր

2․ Ի՞նչ գույն ունի երկինքը:

կապույտ

3․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:

Օդը պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, ջուր և անտեսանելի մանրէներ։

4․ Գրի՛ր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը.

Վերև-ներկև

սպիտակ-սև

հաստ-բարակ

հեռանալ-մոտի  կանալ

5Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր (Տեղադրի՛ր քո բլոգում առանձին հրապարակմամբ):Կուզեի, որ երկնքից թափվեին ծաղիկներ։ 🌼

6․ Փորձի՛ր բացատրել, թե ինչու է երկինքը կապույտ: Երկինքը կապույտ է, քանի որ Երկրի մթնոլորտը ցրում է արևի լույսը:

Ճանապարհորդություն դեպի Լուսին

ՃանապարհորդությունդեպիԼուսին

Ֆրանսիականժողովրդականհեքիաթ

Մաս1

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

  • Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում: Բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում եгն եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

  • Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2․ Լրացրո՛ւ պակասող բառերը:

ա) Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր:

բ) Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

գ)Գյուղամիջում մի եկեղեցի կար:

դ) Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր  էր աճում:

ե) Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում:

զ) Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Зайчонок

07.10-14.10

Зайчонок
Маленький зайчонок был труслив. Он прятался от больших зверей за соснами.
Больше всех заяц боялся волка и лису. Когда зайчонок видел их, он быстро убегал от них в лес.

зайчонокնապաստակի ձագ
трусливվախկոտ
пряталсяթաքնվում էր
звериգազաններ
сосныսոճիներ
боялсяվախենում էր
волкգայլ
лисаաղվես
убегалփախչում էր
  1. Вопросы:
  1. Кто был труслив? зайчонок
  2. От кого прятался зайчонок? от лисы и волка
  3. Где он прятался? за соснами
  4. Кого зайчонок боялся? зверей
  5. Что делал зайчонок, когда видел волка и лису? прятался

2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.

Зелёное (какое) яблоко

Сладкая (какая) груша

Кислый (какой) лимон

Большой (какой) огурец

Яркое (какое) солнце

3. Вставь подходящий предлог.

Маленький заяц спрятался за кустом.

Зайчонок прятался за соснами.

Он убегал от волка и лисы.

Волк стоял за деревом.

Лиса смотрела на зайчонка.